-
30.04.2020|
11:00
Ջազի հայկական ասոցիացիան 2019 թվականին Ջազի միջազգային օրը Երևանում տոնեց Հայաստանի ջազ կարատողների և կուբացի հանրահոչակ դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ, իսկ այս տարի սիրված և սպասված տոնը կնվշի առցանց հարթակում՝ յուրօրինակ երաժշտական կատարումներով:
-
29.04.2020|
21:36
Թուրքիան որպես օգնություն ԱՄՆ է ուղարկել բժշկական պարագաներ։ 500 000․ բժշկական դիմակներ, 400 000 բժշկական խալաթներ, 2000 լիտր ախտահանիչ, 400 N95 դիմակներ, 500 դիմապակի և 1500 պաշտպանիչ ակնոց պարունակող օգնության հետ միասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին:
-
29.04.2020|
21:35
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի երեկ հրապարակած փաստերի վերաբերյալ տեղեկությունները ստուգվում են՝ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ի պատասխան հարցի վարույթում գտնվող որոշ քրեական գործերով նման փաստերի վերաբերյալ տեղեկությունները քրեադատավարական ճանապարհով ստուգվու՞մ են:
-
29.04.2020|
21:34
Գավառում արձակված կրակոցների միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ Ռազմական ոստիկանության որևէ ծառայող կամ աշխատակից չի եղել՝ Ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
29.04.2020|
21:33
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինանի ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև։
-
29.04.2020|
21:32
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անհանգստություն է հայտնել Թբիլիսիի և Կիևի հարաբերությունների ճակատագրով՝ կապված Ուկրաինայի կառավարությունում Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր նշանակման հետ:
-
29.04.2020|
21:32
Բուլղարիայի Սևծովյան տարածաշրջանում ամառային զբոսաշրջային սեզոնի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ին, իսկ հուլիսի 1-ին Բուլղարիան բաց կլինի զբոսաշրջիկների համար, հայտնում է Rus.bg պորտալը՝ հղում անելով զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովային:
-
29.04.2020|
21:31
Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպել եմ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, հայտնել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։
-
29.04.2020|
21:30
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Գավառում տեղի ունեցած դեպքերին։
-
29.04.2020|
21:29
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում: